Welcome to Hard Rock Cafe Yerevan
HARD ROCK CAFE YEREVAN
Hard Rock Cafe Yerevan-ը գտնվում է անմիջապես քաղաքի պատմական կենտրոնում՝ պատմական նշանակություն ունեցող շենքում։ Վերջինիս գլխավերևում գտնվող տասնվեցանիստ գմբեթը կառուցվել է անվանի հայ ճարտարապետ Ռուբեն Բադալյանի նախագծով, որը ներշնչված է Հայաստանի Լոռու մարզի անտառածածկ բլուրներում թաքնված 10-րդ դարի Հաղպատի վանքի զանգակատնով: Մենք արդիականացրել ենք ողջ նախագիծը և նախատեսել ավելի քան 1000 քառ. մետր տարածք ուտելու, խմելու և զվարճանալու համար: Մենք ի վիճակի ենք ընդունել 290 հոգի:
HARD ROCK CAFE ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երևանը հազարամյա պատմություն ունեցող քաղաք է, միաժամանակ հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների նոր միջազգային կենտրոն: Այսօր, այն Եվրոպայի և Ասիայի, Հյուսիսի և Արևմուտքի խաչմերուկում կանգնած լայնախոհ, բազմամշակութային մայրաքաղաք է։ Հիմա, այն իր հարուստ պատմությանն ավելացրել է նաև մի փոքր ռոքն-ռոլ : Hard Rock Cafe Yerevan-ը գտնվում է մի քանի րոպե հեռավորության վրա Երևանի կենտրոնից և շատ մոտ է այնպիսի տեսարժան վայրերին, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանը և Հյուսիսային պողոտան, որը քաղաքի գլխավոր զբոսավայրերից է և որտեղ տելակայված են բազմաթիվ խանութներ, կոկտեյլ բարեր և ակումբներ: Hard Rock Cafe Yerevan-ը համալրում ենք այնպիսի դիտարժան վայրեր, ինչպիսիք են Օպերայի և բալետի Հայաստանի ազգային ակադեմիական թատրոնը և Կասկադի հուշարձանը, որը քաղաքի կենտրոնը կապում է դրա վերևը թառած բնակելի հատվածներին:
ԸՆԹՐԻՔ՝ ԳՄԲԵԹԻ ՏԱԿ
Ներշնչվի տեղի մշակույթով՝ ըմպելով տեղական գարեջուր և վայելելով մեր Legendary® Burger-ը: Hard Rock Cafe Yerevan-ը գերազանց համադրում է նոր համերը սիրված դասականների հետ: Վստահ ենք, որ յուրաքանչյուր այցը կպարգևի անմոռանալի հուշեր:
Մենք բաց ենք
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Let's Talk
Contact
- Phone Icon
- Email IconGeneral Information
ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ HARD ROCK CAFE YEREVAN ԵՎ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ
- Car Icon Դիտել